Մենեմենի քաղաքապետարանը Իզմիրի Զաֆեր թաղամասում տարիներ շարունակ անգործության մատնված Սուրբ Սարգիս եկեղեցին կվերականգնի որպես թանգարան, գիտական և արվեստի կենտրոն։ Եկեղեցու տարածքը հանձնվել է կապալառու ընկերությանը, որի համար անցյալ տարվա հուլիսին մրցույթ էր անցկացվել։  Սուրբ Սարգիս եկեղեցին, որի կառուցման տարեթիվը չգտնված արձանագրության պատճառով չի հաջողվել որոշել, ենթադրաբար կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Սարգիս եկեղեցին ծառայել է հայերին մինչև 1922 թվականը։ Այն երկար տարիներ մնացել էր ավերակ՝ անտարբերության պատճառով։ Պատերը ներսից և դրսից վնասվել էին, առաջացել էին ճաքեր։ Անհրաժեշտ թույլտվություններից հետո մրցույթը կայացվել է, և շուտով եկեղեցին կվերակառուցվի։

Արևմտյան հայաստանը հույս է հայտնում, որ սա իրական վերանորոգում կլինի, այլ ոչ թե հերթական թուրքական կեղծ քարոզչությունը, որով կմաքրեն եկեղեցու հայկական գրությունները կամ կփոխեն դրա օգտագործման բնույթը։ Արևմտյան հայաստանը համակ ուշադրությամբ հետևելու է վերանորոգման աշխտանանքերին և արձանագրի ցանկացած խախտում, որը թույլ կտա թուրքական կողմը։