Երաշտի պատճառով տարեցտարի Վանա լիճը աղտոտվում է այնտեղ լցվող կեղտաջրերի պատճառով։  Դրան զուգահեռ, Վանի տարածքում գտնվող բազմաթիվ մեծ ու փոքր լճեր նույնպես ցամաքում են։ Այս ամենը կործանման եզրին է հասցնում լիճը։ 

Բնակավայրերին մոտ գտնվող տարածքներում կեղտաջրերը տհաճ հոտ են առաջ բերում, իսկ քաղաքի կենտրոնով անցնող առուների մեջ թափվող աղբի պատճառով լճի ափին հնարավոր չէ նստել։

Աղտոտվածության հետևանքով  մեծ թվով ձկների և ճայերի անկում է գրանցվել։

Վանի Հարյուրամյակ համալսարանի ջրային տնտեսություն ֆակուլտետի մասնագետները, ովքեր ուսումնասիրել են այս երևույթները, հանգել են այն եզրակացության, որ ձկների մահվան պատճառը  ջրի ջերմաստիճանի հանկարծակի փոփոխությունն է։

Օկուպանտ Թուրքիան շարունակում է վտանգել Արևմտյան Հայաստանի ռեսուրսները, որի առիթով միջազգային բնապահպանական կառույցների ուշադրությունն ենք հրավիրում այս դեպքին։