Օգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանին անմիջապես եւ անվերապահ պարտավորեցնելու իր վերահսկողության տակ գտնվող ուժերին եւ կառույցներին դադարեցնելու Բերձոր քաղաքի եւ շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը, ներառյալը տների այրումը, եւ տրամադրելու տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնում է, որ օգոստոսի 22-ին ՄԻԵԴ-ը մերժել էր Ադրբեջանի դիմումը եւ արձանագրել, որ բացակայում է նոր միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը: