Երկշաբաթյա արձակուրդից հետո օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի 30-րդ նիստը։ Նիստին մասնակցում էին պատգամավորներ տարբեր երկրներից։ Քննարկվեցին արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Արտաքին քաղաքականության վերլուծությամբ հանդես եկավ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը։  Ներքին հարցերի վերաբերյալ հանդես եկավ վարչապետ Սեդա Մելիքյանը, ով պատգամավորներին ներկայացրեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության երևանյան գրասենյակում՝ Արևմտյան Հայաստանի քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդիպման մանրամասները։ Վարչապետը նշեց, որ մեր քաղաքացիները մեծ հետաքրքրությամբ հետևում են Արևմտյան Հայաստանի հեռուստատեսությանը և մամուլի հաղորդագրություններին։ Մասնավորապես, իրենց համերաշխությունն են հայտնում նախագահի և վարչապետի ելույթներում հնչած գաղափարներին։ 

Իր տեսլականը ներկայացրեց նաև Արտաքին գործերի  նախարար Լիդիա Մարկոսյանը։

Նիստի ընթացքում առանձին ելույթներով հանդես եկան մեր պատգամավորները,  ներկայացնելով սեփական առաջարկությունները՝ առաջիկայում Երևանում կայանալիք   կոնֆերանսի վերաբերյալ։

Վերջում կազմվեց հաջորդ նիստի օրակարգը։