Բյուզանդական ուսումնասիրությունների Հայ ազգային կոմիտեն հանդես է եկել հատուկ կոչով, որտեղ մասնավորապես նշվում է․

«Հարգելիˊ գործընկերներ, Բյուզանդական հետազոտությունների Հայ ազգային կոմիտեի անդամները դիմում են Բյուզանդական ուսումնասիրությունների միջազգային ընկերությանը (L’Association Internationale des Études Byzantines) և Ազգային բոլոր կոմիտեներին՝ իրենց համախոհությունը հայտնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից վերջերս արված հայտարարությանը, որը միտված է պահպանել Լեռնային Ղարաբաղի  տարածքի պատմական հուշարձանները։ Հուսով ենք, որ մեր հայտարարությունը կարող է նպաստել այս տարածքում հնագույն և միջնադարյան հուշարձանների պահպանության մշտադիտարկմանը, որոնց մի մասը 2020 թվականի պատերազմի արդյունքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական հուշարձանների միտումնավոր ոչնչացման բազմաթիվ դեպքերի լույսի ներքո Լեռնային Ղարաբաղի հարուստ պատմական ժառանգությունը անմիջական վտանգի տակ է գտնվում։ Ուստի կոչ ենք անում ձեր ձայնը բարձրացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակույթի հազարամյա գոյության վկայությունների ոչնչացման դեմ։ Թող մեր ձայնը հնչի առնվազն նույնքան բարձր, որքան 2020 թվականին Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխության դեմ է հնչել։

Հիշեցնենք, որ 2020 թվականի Արցախյան 44 օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը բռնազավթել է հայկական մի շարք տարածքներ, որոնցում առկա պատմամշակությաին կոթողները այժմ լուրջ վտանգի տակ են։ Մի քանի պատմական հուշարձաններ՝ այդ թվում մեկ եկեղեցի հիմնահատակ ավերվել է ադրբեջանցի հրոսակների ձեռքով, իսկ մյուսները իրենց ճարտարապետական խեղաթյուրումով փորձում են ներկայացնել որպես այլ ազգերին պատկանող