Բարեկեցիկ կյանքը Ամասիայի հայության կարևոր հատկանիշներից է համարվում։ Ամասիայի հայերի մեջ աղքատ ընտանիքները թվով քիչ էին: Ամասիայի հայ բնակչության մեծամասնության զբաղմունքը արհեստներն էին,երկրագործությամբ գրեթե չէին զբաղվում։ Արհեստների մեջ հայերը հմուտ վարպետներ էին, որոշ արհեստներ ժառանգաբար փոխանցվում էին սերնդից սերունդ: Ամենամեծ թիվը կազմում էին դերձակության, երկաթագործության, ատաղձագործության, կոշկակարության, կտավագործության, թիթեղագործության արհեստանոցները: Ամասիայում՝ որպես ջրառատ վայր, կային նաև բազմաթիվ ալյուրի ջաղացքներ։ Քաղաքում գործում էին մետաքսի գործարաններ: Արհեստների կողքին, քաղաքի տնտեսության համար կարևոր ճյուղեր էին նաև այգեգործությունն ու երկրագործական այլ աշխատանքները:

Ամասիացիները իրենց հարևան քաղաքների ու գյուղերի բնակիչների հետ կատարում էին աշխուժ առևտուր: Ամասիան հռչակավոր էր իր խմորեղենի տեսակներով: Անվանի էին նաև կարագ յուղով և ընկույզով պատրաստված չեորեկները, նոխուտլու և ճևիզլի կոչվող չեորեկները, ինչպես նաև կաղանդի գիշերվան հատուկ փոկեղների տեսակները:

https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/sivasvilayet/sandjakofamasya/economy/trades.html