ԱՄՆ-ն հետաքրքրված է տարածաշրջանով և տարածաշրջանային խաղացողների հետ մրցակցության մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ նշանակվելուն։ 

Սարգսյանը մասնավորապես գրել է. «Փոփոխություն Մինսկի խմբում. Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ: Նորանշանակ դեսպանը ոչ միայն լինելու է ՄԽ համանախագահ, այլեւ աշխատելու է «Ժնեւյան միջազգային քննարկումների» ձևաչափում, որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Ընդհանրապես, ամերիկյան հետաքրքրությունը պայմանավորված է տարածաշրջանով և տարածաշրջանային խաղացողների հետ մրցակցությունով։ Հարավային Կովկասն աշխարհագրորեն տեղակայված է ԱՄՆ վաղեմի ախոյան Իրանի հարեւանությամբ, ռազ-մավարական դաշնակից եւ ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիայի հարեւանությամբ, ինչպես նաեւ պատմական մրցակից եւ հիմնական հակառակորդ Ռուսաստանի հարեւանությամբ։ Սա ամեն ինչ բացատրում է:

Իսկ այս նշանակումը ուղղակիորեն հաստատում է վերոշարադրյալը»։