Արևմտյան Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արարատ լեռան գագաթին գտնվող սառցադաշտերը օրեցօր հալչելով, շարունակում են փոքրանալ։ Գլոբալ տաքացումը, որն իր ազդեցության տակ է պահում աշխարհը, ակտիվ է նաև Արևմտյան Հայաստանում, որի ազդեցությունը կրում է նաև Արարատ լեռը։

Լեռան վրա ամեն տարի հավաքվում են լեռնագնացների խմբեր և զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից, սակայն ակտիվ ձնհալը կարող է լրջորեն ազդել  լեռնագնացների գործունեության վրա՝ առաջացանելով բարդություններ  մագլցելու ընթացքում։

Սառցադաշտերի հալոցքի հետեւանքով հնարավոր սողանքների մտավախությունը  հանգիստ չի տալիս տեղի բնակիչներին։

Հատկապես լեռան հարավային լանջին սառցադաշտերը զգալիորեն հալվել են և նահանջել դեպի գագաթ։ Սառցադաշտերն ավելի առատ են հյուսիսային լանջերին։ Սակայն ընդհանուր առմամբ նվազման լուրջ հավանականություն կա։ Վերջին տարիներին իրականացված որոշ ակադեմիական ուսումնասիրություններ վկայում են Արարատ լեռան սառցադաշտային ծածկույթի զգալի անկման փաստը։ 2000-ականների սկզբից այդ տարբերությունը հստակ երևում է։