13-րդ դարի սկզբում, Հայկազուն Արևորդիներին առաջնորդում էր Քուրմ Հմայակ Հավատարը:

Նա մեզ ժառանգել է մի քանի նամակներ, որոնց միջոցով փորձել է առաջնորդել զանազան Հայկազունյաց համայնքների, նրանց՝ Հայկական հավատամքում գոտեպնդելու նպատակով:

Ստորև, թարգմանաբար ձեզ եմ ներկայացնում նրա նամակներից մի հատված, հղված «Սիսական նահանգի» և «Եղեգնյաց Ձորի» Հայկազուն Արևորդիներին:

Այդ տարիներին եկեղեցին հարկեր սահմանելով գյուղացիների վրա, շատ ծանր իրավիճակում էր գցել ժողովրդին:

Գյուղացիների մեծամասնությունը գոյատևելու նպատակով, դառնում էր վանական և բնակվելով վանքերում, օգտվել գյուղացիներից գանձված «բարիքներից»:

Սուտը, խաբեբայությունն ու երեսպաշտությունը դարձել էր համատարած արժեք, գյուղերը դադարկվում էր տղամարդկանցից, որովհետև վանքերում ընդունվում էին արական սեռի ներկայացուցիչները, հետևաբար բազմաթիվ արտաքին վտանգներին դիմադրել չկարողանալով, երկիրը հնազանդվում էր ցանկացած արտաքին բռնակալի քմահաճույքներին ու այդ կարգը պահպանում և բիրտ ուժով պաշտպանում էր եկեղեցին, դառնալով արտաքին բռնակալների հարկահավաք ինստիտուտը:

«Այս բանն եմ ասում և վկայում մեր սրբազան նախնիներով. դուք այլևս չընթանաք այնպես, ինչպես որ քրիստոնեաներն են ընթանում իրենց մտքի ունայնությամբ. նրանց մտքերը մթագնած են, եւ իրենք օտարացած են հայկական Դիցերին ու իրենց նախնիներին՝ իրենց մեջ եղած տգիտութեան պատճառով, որն իրենց սրտի կուրության հետևանքն է։ Նրանք իրենց կապը կտրեցին Հայկական արմատների հետ և ագահութեամբ անձնատուր եղան հանցանքի և ամեն տեսակ նենգ գործերի»:

 Քուրմ Յարութ Առաքելեան