Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի ընթացիկ տարվա սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:

Այս մասին տեղեկացրել է  ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: 

«Մինչ այդ կգործի Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին: Այլընտրանքային  երթուղին կգործի դեպի հարավ տեղափոխվող նոր միջանցքում:  Նոր ճանապարհով  երթևեկությունը կսկսվի ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր բլոկ-պոստերի տեղակայումից  հետո: Այդ ընթացքում պատրաստ կլինի ժամանակավոր՝ 4,5 կիլոմետրանոց հատվածը, որի մի մասն արդեն ասֆալտապատվել է և մոտ օրերս ամբողջությամբ կավարտվի: Ենթադրվում է, որ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում երթևեկությունն արդեն կկազմակերպվի  նոր ճանապարհով»,-ասել է Հ. Խանումյանը:

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ակտիվ է ընթանում ենթակառուցվածքների տեղափոխումը: 

«Կապի հարցն  արդեն լուծված է: Էլեկտրագծերի տեղափոխումը  դեռ  ժամանակ կտևի, իսկ գազամատակարարման առումով, ինչպես արդեն նշել եմ այլ լուծումներ պետք է փնտրվեն»,-հավելել է նախարարը: 

Արևմտյան Հայաստանը հետևում է գործընթացներին, և միանշանակ իր դիրքորոշումը կհայտնի այս ամենի վերաբերյալ: