Արարատյան թագավորության շրջանի ամենաշքեղ ամրոցներից մեկը՝ Վանի ամրոցը շուտով կլուսավորվի և այցելուներին կներկայանա էլ ավելի վեհաշուք տեսքով։

Ամրոցը կառուցվել է մ․թ․ա․ 9-7-րդ դարերում։  Վանի ամրոցը դարերի ընթացքում ականատես է եղել բազմաթիվ պատերազմների: 

Նշենք, որ համանման ամրոցներ և պաշտպանական կառույցներ կառուցված են եղել Ուրարտական թագավորության ողջ տարածքում, հատկապես բլրային և ժայռային տեղանքներում։ Ամրոցն ունի 1800 մետր երկարություն, 120 մետր բարձրություն և 80 մետր լայնություն։

Այս ամրոցը Արևմտյան Հայաստանի տուրիստական այցեքարտերից մեկն է, որը ցուցադրում է մեր հնամենի պատմությունն ու մշակթային-ճարտարապետական գլուխգործոցը: