Արևմտյան Հայաստանի Բյուրակն նահանգի Կարլովա գավառի Լճիկ գյուղում արդեն 38 օր է անտառահատումները շարունակվում են։ Չորս կողմից անտառներով ու գետերով շրջապատված Բյուրակնը կանգնած է բնության ոչնչացման վտանգի առաջ։ Գյուղացիներն ասում են, որ մոտ 300-500 հա անտառային տարածքում կտրված կաղնիները կօգտագործվեն որպես  փայտածուխ։

Շրջանի գյուղացիները ստորագրահավաքով դիմել են նահանգապետարան և անտառտնտեսության վարչություն, ներկայացնելով այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ անտառահատման պատճառով։ Քանի որ տվյալ տեղանքը զառիթափ է, քարքարոտ, իսկ լեռան լանջերը մոտ են բնակավայրերին, կարող են տեղի ունենալ այնպիսի բնական աղետներ, ինչպիսիք են ջրհեղեղը, ձնահյուսը և էրոզիան։

Չբավարարվելով դիմում-բողոքով, գյուղացիները նաև քրեական գործ են հարուցել Կարլովայի գլխավոր դատախազություն՝ նշելով, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական տվող կազմակերպության կողմից չի ներկայացվել փայտածուխ արտադրելու վերաբերյալ անհրաժեշտ հաշվետվությունը։

Արևմտյան  Հայաստանը հերթական դպքն է արձանագրում, որը ներկայացնում է միջքզգային հանրության ուշադրությանը: