Բաքուն «միջազգային կոնֆերանս» է անցկացրել օկուպացված Շուշիում, որին հրավիրվել են Կասպից արեւմուտքում հավատարմագրված դիվանագետներ։ Միջոցառմանը հրաժարվել են մասնակցել Բաքվում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանները: Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է․ «Այսօր Շուշիում չկան Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները։ Նրանք բացահայտ արհամարհեցին ադրբեջանական կառավարության հրավերը։ Մենք դա ընկալում ենք որպես անհարգալից վերաբերմունք մեր տարածքային ամբողջականության նկատմամբ, քանի որ, ըստ այդ երկրների, հակամարտությունը դեռ չի ավարտվել»։

ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանները մինչ այժմ հրաժարվում են այցելել Շուշի, քանի որ Վաշինգտոնն ու Փարիզը գտնում են, որ Արցախի խնդիրը լուծված չէ, նոյեմբերի 9-ի թուղթը հակամարտության կարգավորում չէ, եւ պնդում են «համապարփակ կարգավորում»։

Ֆրանսիայի Սենատի զույգ պալատներն ընդունել են Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւեր, որոնցում նշվում է, որ պետք է վերադառնալ 1994-ի շփման գծին եւ վերսկսել բանակցությունները ՄԽ-ում։ Բաքվի զորքերի դուրսբերման պահանջ է դրվել նաեւ ԱՄՆ Սենատում, որտեղ շրջանառվում է նաեւ Արցախի ճանաչման բանաձեւ։