ԱՄՆ քաղաքական գործիչը հանդես է եկել Անկարային սպառազինություն տրամադրելու դեմ։  ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիան անվանել է Արևելյան Միջերկրական ծովում ամենամեծ սպառնալիքը և Չինաստանի, Ռուսաստանի և կլիմայի փոփոխության հետ մեկտեղ այն ներառել միջազգային հանրությանը սպառնացող հիմնական մարտահրավերների մեջ։ 

Քննադատելով Կիպրոսի հյուսիսային հատվածի ապօրինի բռնազավթումը, Մենենդեսը հայտարարել է, որ դեմ է հանդես գալիս Անկարային սպառազինության արդիականացված համակարգեր տրամադրելուն։ Նա մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում պառակտիչ քաղաքականություն վարելու մեջ։

Արևմտյան Հայաստանը բազմիցս բարձրաձայնել է Թուրքիայի ռազմական հանցագործությունների մասին, որոնք կատարել է  Արևմտյան Հայաստանի տարածքում։ Միջազգային հանրության անտարբեր հայացքի ներքո նույն ռազմական հաննցագործությունները կրկնվեցին թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, արդեն 2020 թվականին` Արցախում։ Մենք ողջունում ենք ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի տեսակետը, և պատրաստակամորեն հայտնում մեր աջակցությունը նրան։