Western Armenia TV-ի եթերում Արցախի Արդարություն կուսակցության համանախագահ և Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատգամավոր Հակոբ Հակոբյանը ներկայացրեց Արցախում տեղի ունեցող անցուդարձը հոկտեմբերի 25-ի դրությամբ, խոսելով այնտեղ ապրող հայերին հուզող հիմնական խնդիրներից, որոնցից են անորոշությունը և անվտանգությանը վերաբերող հարցերը նշելով, որ այս հարցերի միակ պատասխանը կարող ենտալ իշխանությունները՝ փաստարկված պատասխաններով։ Պարոն Հակոբյանը խոսեց նաև ինֆորմացիոն պատերազմից, որն այժմ ակտիվորեն վարում է ադրբեջանական կողմը, հայկական մեդիադաշտը հեղեղելով ստահոդ լուրերով, այսպիսով փորձելով ճնշել հայերի բարոյահոգաբանական վիճակը։ Անդրադարձավ նաև Արցախում տիրող սոցիալական խնդիրների մասին, որին ամեն օր բախվում է շարքային Արցախցին։Հակոբ Հակոբյանի հետ հարցազրույցը կարող եք դիտել Western Armenia TV-ի յութուբյան էջում։

https://youtu.be/w0Vp2RHtJQ8