Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Կյուրին գավառում գտնվող Շուղուլի կիրճը թաքնված դրախտ է, որը գրավում է բնության սիրահարներին։

Իր  առանձնահատուկ բնական կառուցվածքով տարբերվող կիրճը հիացնում է բնության սիրահարներին ոչ միայն բարձր ժայռերով, այլև դրանց միջից բխող մաքուր ջրով և ժայռերից թափվող փոքրիկ ջրվեժներով։ Այստեղ բնակվում են բազմաթիվ վայրի թռչուններ։ 

Բնության սիրահարները իրենց հանգստյան օրերին հաճախ են այցելում այստեղ՝  վայելելու բնությունը, զբոսնելու և սառնորակ ջրերում զովանալու համար։

Բնության այս գլուխգործոցը Արևմտյան Հայաստնանի զբոսաշրջային այցեքարտերից մեկն է, որը հատուկ պահպանման կարիք ունի։