Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Բերձորի ճանապարհով երթևեկությունը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից:

«Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները։

Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։

Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն», — ասված է հայտարարության մեջ։

Արևմտյան Հայաստանը կրկին իր անհամաձայնությունն է հայտնում այս միջանցքային տրամաբանությանը, նշելով որ հայկական բնիկ տարածքները, որոնք օկուպացվել են Ադրբեջանի կողմից խետք է ազատագրել և ոչ մի պարագայում չստորագրել այլ նվասատացուցիչ պահժյմանագիր ևս։