Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքի Ծածկած շուկայում գտնվող առաջին փուռ-խանութը, ուշադրություն է հրավիրում իր յուրահատուկ կառուցվածքով։ Փուռը կառուցվել է հայ վարպետների կողմից՝ 1928թ.։ Արտաքին մասը պահպանել է  ժամանակի հետքերը, իսկ ներքին հատվածը 1999 թվականին սալիկապատվելու պատճառով կորցրել է պատմական դիմագիծը։ 

Փուռ-խանութում, որը Խարբերդի պատմական վայրերից մեկի՝ Ծածկած շուկայի առաջին խանութն է, 94 տարի շարունակ սովորական հաց, ինչպես նաև քաղաքի ազգային կերակուր համարվող ավանդական կարագով ու պանրով հացատեսակ են թխում։ Այստեղ հացը թխվում է բացառապես կաղնու ածուխի կրակով։ Արտադրանքը, տեղացի սպառողին մատակարարվելուց զատ, առաքվում է երկրի  տարբեր քաղաքներ։

Թուրքերը ամեն կերպ փորձում են քողարկել Արևմտյան Հայաստանում հայերի բնիկության հետքերը, սակայան պատմությունը հայերին մենակ չի թողել, և տարբեր դրվագներ կամ ապացույցներ են ի հայտ գալիս, որոնք ապացուցում են հայերի բնիկ նլինելը։