Սավուրի գավառակը գտնվում էր Հայոց Միջագետքում՝  Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ վիլայեթի Մարդինի գավառում։ Գավառակի գրեթե կենտրոնով՝ հարավից հյուսիս, ձգվում էր Սուլթան Յայլաղի փոքր լեռնաշղթան: Սավուր ավանի  մոտակայքում կար ավերակ բերդ, որը հիշատակվում էր բյուզանդական հայտնի ամրոց և եպիսկոպոսանիստ:

Գավառակն ուներ 1 դպրոց, ուր ուսանում էին 200 աշակերտից ավելի:

Եկեղեցում սպասավորներ չունեին, բայց տարին մեկ անգամ՝ Սուրբ Ծննդյան  տոնին, 3–4 օրով ուխտի էին գնում հեռավոր Սուրբ Առաքելոց վանքը։

Առաջնորդարանի տվյալներով՝ 1890-ական թվականներին գավառակն ուներ 3000 հայ բնակիչ, մինչև ցեղասպանությունը հայերի թիվը  հասնում էր 1600 տուն՝ 9000-10000 հայ բնակչի,  իսկ արդեն  1914 թվականին հայ բնակիչների թիվը շուրջ 6000 էր: Հայերն ունեին կիսանկախ վիճակ: Հայերի հետ գավառում բնակվում էին նաև քրդեր։  Թուրքերի դեմ հաճախ էին պայքարի դուրս գալիս սավուրցիները, որոնց  միանում էին  նաև քրդերը։ Հիմնականում զբաղվում էին հացահատիկի, խաղողի և պտուղների մշակությամբ, անասնապահությամբ և տարբեր արհեստներով:

Սավուրը հայտնի էր նաև  սալորի  բերքառատ այգիներով:

Գավառակի հայերը զանգվածաբար կոտորվել են 1915 թվականի ցեղասպանության ժամանակ։ Նրանց ունեցվածքը կողոպտվել ու թալանվել է։ Կենդանի մնացածներից քչերին է հաջողվել ապաստանել  օտար երկրներում։

Արևմտյան Հայաստանի թիվին հերթական անգամ բարձրացնում է հայկական տարբեր շրջաններում ցեղասպանության հետևանքները և ուղղորդում իր հետևորդներին լինել պահանջատեր սեփական հայրենքի հանդեպ։ Այն ինչ գրեթե մեկ դար առաջ կատարվեց միջազգային հանրության լուռ հայացքի ներքո ամեն րոպե կարող է կրկնվել, քանի դեռ ցեղասպան պետությունները պատասխանատվության չեն ենթարկվել և չեն ընդունել իրենց մեղքերը։