Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղում։

Այս մասին հայտնել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։

«Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղին ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհն էր գործում։ Այս պահին ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ և վերահսկողություն են իրականացնում. ճանապարհն արդեն գործում է»,– ասել է Պետրոսյանը։

Արևմտյան Հայաստանը համակ ուշադրությամբ հետևում է ՀՀ-ի և Արցախի շուրջ ծավալվող գերծընթացներին, և անհրաժեշտության դեպքում միայն կմիջամտի։