ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևի համաձայն օգոստոսի 30-ը սահմանվել է Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը օրվա առթիվ ուղերձ է հղել, որի մեջ, մասնավորապես, ասված է.

«Մարդկանց բռնի անհետացումները մարդու իրավունքների բազմակի և շարունակական խախտումներ են։ Դրանք սկսվում են պետության ներկայացուցիչների և պաշտոնատար անձանց թույլտվությամբ կամ համաձայնությամբ, որին հաջորդում է անհետացած անձի գտնվելու վայրի ժխտումը կամ թաքցնելը:

Ցավալիորեն ժամանակակից աշխարհում ընթացող հակամարտությունները բռնի անհետացումների հանցագործության համար «բարենպաստ» միջավայր են ստեղծել, և մենք, դժբախտաբար, մեր օրինակով գիտենք ու շարունակում ենք կրել 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո այս հանցագործության զոհերի ու հարազատների ցավն ու չմարող պայքարը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2022 թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում»:

Արևմտյան Հայաստանը իր զորկցությունն է հայտնում պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքներին, և հույս հայտնում որ միջազգային մի շարք կառույցներ, այդ թվում կարմիր խաչը քայլեր կձեռնարկեն գերիների հետ վերադարձի և անհետ կորածների որոնողական աշխատանքների շարունակման համար։