Ախալքալաքի մունիցիպալիտետը պետական ֆոնդից ստացել է 2 000 000 լարի, որը քաղաքապետարանը որոշել է ծախսել չորս ենթակառուցվածքային նախագծերի վրա։ Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարի արդեն երկրորդ անգամ է միջոցներ ստանում պետբյուջեից։ Առաջին անգամ ստացված գումարը ծախսվել է տարբեր ենթակառուցվածքային աշխատանքների վրա։ Նախագծերի իրականացման համար ստացված երկրորդ տրանշը կազմում է 2 000 000 լարի։ Մունիցիպալիտետը տեղական բյուջեից այս գումարին կավելացնի 384 706 լարի և այդ միջոցները կուղղվի հետևյալ ենթակառուցվածքային աշխատանքներին. Լոմատուրցխ գյուղից Բուռնաշեթ գյուղի դպրոց տանող ճանապարհի վերականգնում, Խանդո գյուղից Վարեւան գյուղի դպրոց տանող ճանապարհի վերանորոգում, Աբուլ-Կարտիկամ ճանապարհի վերականգնում (բետոնապատում), Քարսեպ-Ափնիա ճանապարհի վերականգնում:

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում հայկական այս տարածքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված քայլերը, քանի որ միայն այդ պրագայում հայերը կմնան իրենց համայնքերում և աշխատանքի փնտրտուքի կամ վատ ենթակառուցվածքների պատճառով չեն հեռանա իրենց գյուղերից և քաղաքներից։