Լույս է տեսել Էրիկ Դենեսեի և Տիգրան Եգավյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղ․Սև գիրք» վերնագրով գիրքը։

2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և իսլամիստ վարձկանների աջակցությամբ Ադրբեջանը կատաղի հարձակում սկսեց Արցախի Հանրապետության վրա, որը 100% — ով բնակեցված է հայերով։ Այս հակամարտությունը 6000 մարդու կյանք է խլել։ 2020թ-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի հովանու ներքո ստորագրված հրադադարից հետո ադրբեջանական զորքերն անմիջապես տեղակայվեցին գրավյալ տարածքներում՝ ահաբեկելով և արտաքսելով հայ բնակչությանը։ Բայց Բաքուն մտադիր չէ կանգ առնել ձեռք բերածի վրա և ձգտում է Արցախի լիակատար զավթմանը և ցանկացած հայկական ներկայության վերացմանը։

Այս գիրքը նպատակ ունի վերհիշել այն հալածանքները, որոնք երբեք չեն դադարել 1915 թվականից ի վեր:

2020թ. վերջում տեղի ունեցած իրադարձությունները ադրբեջանցիների և թուրքերի արատավոր հայատյացության տրամաբանական շարունակությունն են։ Խոսքը ոչ միայն մի քանի հեկտար հողում երկու ժողովուրդների բախման, այլեւ հազարամյա ազգի եւ նրա մշակույթի գոյատեւման մասին է։ Այսօրվա դրությամբ  ոչ մի աշխատանք չի հրապարակվել ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության (2020 թ.), ոչ էլ մեր ժամանակակիցներին քիչ հայտնի այդ երկրի մասին։ 

(Վաճառք հրատարակություններում.) — Fnac և գրախանութներ

https://www.editions-ellipses.fr/accueil/14488-haut-karabakh-le-livre-noir-9782340072961.html