Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարել է, որ ադրբեջանցիներն ու հայերը կարող են ապրել կողք կողքի՝ որպես մեկ երկրի քաղաքացի։

Նախևառաջ, հայերն ու ադրբեջանցիները կարող են ապրել մեկ երկրի ներսում, բայց այդ երկիրը միայն երրորդ երկիր կարող է լինել, օրինակ` Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա և այլն։ Նման օրինակներ ունենք, չնայած Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի նույնիսկ երրորդ երկրում ադրբեջանցիները հայերի նկատմամբ թշնամանքով վերաբերվեն, և սա մենք տեսնում ենք ամենատարբեր երկրներում։

Բայց եթե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Արցախին ու Ադրբեջանին, ապա մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախն Ադրբեջանի կազմում միայն մեկ ապագա ունի՝ հայաթափում, կործանում և ցեղասպանություն»։

Արևմտյան Հայաաստանի Հանրապետության նախագահը վերջերս իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով Արցախի խնդրին, նշել է որ Արցախը և՛ տարածքային և՛ իրավաբանական տեսանկյունից գտնվում է Արևմտյան Հայաստանի պատասխանատվության տակ, և այս առումով հստակ է որ Արցախը բացի մայր Հայաստանից որևէ այլ պետության մաս չի կարող կազմել։