Western Armenia TV-ի եթերում Արևմտյան Հայաստանի Հանրապետություն նախագահ Արմենակ Աբրահամյանը ներկայացրեց Արցախի ներկա իրավիճակով պայմանավորված Արևմտյան Հայաստանի տեսակետը, նշելով որ իրենք շարունակում են պայքարը իրավաբանական դաշտում, քանի որ Արցախը գտնվում է Արևմտյան Հայաստանի պատասխանատվության տակ տարածքային և իրավաբանակն տեսանկյունից։Անդրադարձավ նաև Արդբեջանի կողմից բռնազավթաված Շուշի քաղաքում կազմակերպված միջազգային կոնֆերանսին, որին հրանաժարվել էին մասնակցել Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները։ Պարոն Աբրահամյանը մանրամասնորեն վերլուծեց նրանց՝ այդ կոնֆերանսին չմասնակցելու պատճառները, որոնք կրկին կապված են Արևմտյան Հայաստանի հետ։ Այնուհետև անդրադարձավ սեպտեմբերի 28-ին կազմակերպվող համաժողովին և շահագրգիռ կողմերին հրավիրեց մասնակցելու այդ կոնֆերանսին։