Սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես գիտելիքի օր։ Այդ օրը բազմահազար աշակերտ-ուսանողների առջև իրենց դռներն են բացում բոլոր ուսումնական հաստատությունները։ Դարեր շարունակ գիտելիքն ու կրթությունը իրենց մեծ ավանդն են ունեցել հայ ժողովրդի՝ մշակույթով ու ավանդույթներով հարուստ պատմության մեջ։ Հայ ժողովրդի բազում զավակներ իրենց գիտելիքով ու մասնագիտությամբ բեկումնային փոփոխություն են մտցրել աշխարհի տարբեր գիտական բնագավառներում՝ պատմության մեջ մնալով եզակի և անփոխարինելի։ Բազմաթիվ ազգեր, այդպես էլ չունենալով սեփական այբուբենը, հայ ազգը դեռևս 405 թվականին ունեցավ իր այբուբենը՝ շնորհիվ Մեսրոպ Մաշտոցի։  

Կրթությունն ու լուսավորությունը այն կարևորագույն հոգևոր սնունդն են, որով  սնվում ու հարստանում է ազգը, կրթվածությունն ու գիտելիքը առաջնորդում են ազգին՝ էլ ավելի խորքային ճանաչելու սեփական հայրենիքը, պատմությունն ու իրավունքները, ավելի ճիշտ կողմնորոշվելու մասնագիտական ընտրության մեջ և է՜լ ավելի գրագետ պաշտպանելու սեփական երկրի և քաղաքացու իրավունքները՝ միջազգային հարթակներում։