Աշխարհում ամենահին գորգն ունի հայկական ծագում: Մ.թ.ա.5-3-րդ դարերով թվագրվող գորգը հայտնաբերվել է Սիբիրի դամբարաններից մեկում: Հայտնի գորգերի մասնագետ Ուրիխ Շուրմանը համարում է գորգը հայկական, քանի որ գորգին բնորոշ է հայկական ասեղնագործական ոճը: Նույն եզրահանգմանն են եկել նաև Էրմիտաժի մասնագետները, ովքեր նշում են, որ գորգի թելերը ներկված է որդան կարմիր ներկով, որը ստեղծվել է Արարատյան դաշտում:

Գորգի կրկնակի հանգույցների տեխնիկան համարվում է հայկական, որը պարսիկներն անվանում են Արմանի բաֆֆ, այսինքն հայկական գործ: Նմանատիպ գործվածքներ հայտնաբերվել են Կարմիր բլուրում և Արենիի քարանձավում:

Արևմտյան Հայաստանը հպարտությամբ է արձանագրում Սիրբիրում հերթական մշակութային գլուխգործոցի հայտանաբերումը, որը հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը և հնագետներին ևս մեկ անգամ կշռադատել իրենց գործողությունները կապված հայկական պատմամշակութային արժեքների հետ կապված, քանզի հայկական բազմաթիվ գտածոներ Թուրքիայում անխնա ոչնչացվում են, փորձելով վերացնել հայկական հետքը։