Տիգրանակերտի Էրգանի գավառում նեոլիթյան դարաշրջանի հետքերը կրող Չայոնյու բլրում իրականացվող հնագիտական ​​պեղումների ժամանակ հայտնաբերվել են անտիկ շրջանի երեք գերեզման։ Գերեզմանը լցված է հատուկ խառնուրդով՝ դիակը պաշտպանելու համար։ Այն մանրակրկիտ կմաքրվի և կհետազոտվի մարդաբանների և հնագետների կողմից:

Բլուրը, որն այն վայրերից է, որտեղ առաջին անգամ քոչվորական կյանքից անցել են գյուղատնտեսությանը, որսորդությունից՝  արտադրությանը, մեծ նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային քաղաքակրթության պատմության համար, քանի որ այն թվագրվում է մոտ 10 հազար տարվա վաղեմության։

Այստեղ ​​պեղումները սկսվել են 1964 թվականին և անվտանգության նկատառումներով դադարեցվել են 1991 թվականին։ Խմբի ղեկավարն է պրոֆ. Դոկտ.  Ասլի Էրիմ Օզդողանը։ Բլրում հայտնաբերվել են մի կառույց, որում պահվում են ավելի քան 400  մարդու ոսկորներ և գանգեր, և խճանկարներով զարդարված մի տարածք։ Պրոֆեսոր Օզդողանը լրագրողներին հայտնել է, որ իրենք աշխատում են երկու տարբեր ժամանակաշրջանների շերտերում՝  նեոլիթյան, որից մեզ են հասել խեցեղենի մնացորդներ և վաղ բրոնզի դարաշրջանի։