Օգոստոսի 31-ին տեղի ունեցավ ԱՀՀ Ազգային ժողովի 31-րդ նիստը, որին մասնակցում էին պատգամավորներ տարբեր երկրներից։ Նիստի սկզբում քննարկման դրվեց օրակարգը, որը ընդունվեց միաձայն։

Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը պատգամավորներին ներկայացրեց սեպտեմբերին Երևանում կայանալիք գիտաժողովի մանրամասները, որի հետ կապված քննարկվեցին մի շարք հարցեր, տեղի ուցավ կարծիքների փոխանակում։ 

ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը պատգամավորներին ներկայացրեց ԱԺ ներքին կանոնակարգի հետ կապված աշխատանքները։