1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց անկախության  հռչակագիրը, որը հայտարարում էր ԽՍՀՄ-ից առանձնացման, Արցախի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին:

Հիշեցնենք , որ 1987 թվականի վերջերից սկիզբ է առնում արցախահայության ազատագրական պայքարը։ 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է միջնորդությամբ դիմել Ադրբեջանի և Հայաստանի Գերագույն խորհուրդներին՝ ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանին վերամիավորելու հարցով: Այս պահանջին ի պատասխան՝ Ադրբեջանը սկսում է բռնությունների ու հալածանքների նոր ալիք: 1988 թ. նոյեմբերի վերջին Կիրովաբադից՝ այժմյան Գանձակից, Բաքվից և հայաշատ ու հայկական մյուս շրջաններից սկսվում է հայ բնակչության զանգավածային արտաքսումը: Ավելորդ չէ հիշեցնել, որ բռնագաղթն ուղեկցվում էր ջարդերով և սպանություններով:

1990 թ. հունվարի 13-ին Բաքվում նորից սկսվեց հայ բնակչության կոտորածը, ԼՂ տարածքում վերաբնակեցվում էին ադրբեջանցիների խմբեր: Ստեղծվեցին հայ աշխարհազորայինների առաջին ջոկատները, որոնք Շահումյանում, Գետաշենում և Լեռնային Ղարաբաղի մյուս շրջաններում սկսեցին ինքնապաշտպանական պայքարը:

Հիշեցնենք, որ պայքարը ձևավորվեց նպատակ ունենալով Արցախն ազատագրելուց հետո ազատագրել Արևմտյան Հայաստանը։ Սակայն պայքարը ինչ-ինչ հանգամանքների բերումով կանգ առավ, որն այսօր իրավաբնական դաշտում շարունակում է ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը։

Անկախության հռչակումը, որին չի հաջորդում այլ պետությունների միջազգային ճանաչումը, օրենքի ուժ չունի։ Արցախը միշտ եղել է Հայաստանի կազմում և 1920 թվականին Արևմտյան Հայաստանում Հայերի ցեղասպանության ժամանակ Հայաստան պետությունը, ներառյալ Արցախը, արդեն միջազգային ճանաչում է ձեռք բերել։

Այդ ժամանակվանից ի վեր Արևմտյան Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել ձեռք բերված անկախության ճանաչումները, ընդհակառակը, պաշտպանում է դրանք ամբողջ հոգով։