11-13-րդ դարերում, Արագած լեռան հարավային լանջին կառուցված Ամբերդ ամրոցը գտնվում է ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում։

Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ։ Բրոնզի դարում կառուցվել է ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Որպես բերդ-ամրոց այն հատկապես հայտնի էր հելլենիստական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո։

11-րդ դարի 70-ական թվականներին Ամբերդը գրավեցին սելջուկ-թուրքերը և այն դարձրեցին զորակայան։ 1196 թվականին Զաքարե և Իվանե Զաքարյանները, ջшխջшխելով Գանձակի ամիրայության ռազմական ուժերը, ազատագրում են Ամբերդը և այն հանձնում իրենց զորավարներից մեկին՝ Վաչե Վաչուտյանին, որն այն դարձնում է իր իշխանանիստը։ Ամբերդը վերջնականապես կործանվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ՝ 14-րդ դարի վերջին և այլևս չի վերականգնվել։

Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հայտնել է, որ շուտով կամրակայվեն ամրոցի վթարային հատվածներն ու կբարեկարգվի հուշարձանի տարածքը։