Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված պարիսպների վերականգնողական աշխատանքների ընթացքում 1500 տարվա վաղեմության կանթեղ է հայտնաբերվել։

Տիգրանակերտի թանգարանի տնօրինության հետ համատեղ իրականացված հնագիտական ​​պեղումների շրջանակում գտնված կանթեղը հանձնվել է թանգարանի տնօրինությանը։ Ելնելով ձևից ու մոտիվներից, ենթադրվում է, որ այն պատկանում է հռոմեական ժամանակաշրջանին։ Նշենք, որ կանթեղը ի հայտ է եկել ամբողջապես պահպանված։

Արևմտյան Հայաստանի հարուստ մշակույթի մասին խոսում են պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները, որոնք լավագույնս են ներկայացնում արևմտյան Հայաստանի մակույթը և քաղաքակրթությունը։ Հայերը Արևնտյան Հայաստանի բնիկներն են, և սրանող է պայմանավորված եղել նաև այսքան հարուստ մշակույթի ստեղծումը։