Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում ամենամյա պատարագն այս տարի կմատուցվի սեպտեմբերի 4-ին։ 

Հիշեցնենք, որ վերականգնումից հետո առաջին պատարագն այստեղ մատուցվել էր 2010 թվականին: Վերջին տարիներին համավարակի պատճառով աղթամարյան պատարագների մասնակիցների թիվը սահմանափակ էր լինում, սակայն այս տարի նման սահմանափակումներ չեն դրվելու, և միայն Կոստանդապոլսի Հայոց պատրիարքարանի 46 հոգանոց պատվիրակություն է մասնակցելու պատարագին։