ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին՝ փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում:

Արևմտյան Հայաստանը մեծ ուշադրությամբ հետևում է տարածաշրջանային իրադարձություններին, որոնք հատկապես վերաբերում են Արցախին և ՀՀ-ին։ Մենք դրական ենք գնահատում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկը, որով ՄԱԿ-ը պետք է ներգրավվի Արցխում ապրող բնիկ հայերի կարիքների գնահատմանը։