Այսօր Ախալքալաքում կնշվի քաղաքի օրը։ Տոնական օրվա ընթացքում կանցկացվեն բազմաթիվ և բազմապիսի միջոցառումներ։ Քաղաքի օրվան նվիրված միջոցառումը տեղի կունենա «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում։ Ախալքալաքում կլինեն նահանգապետարանի և հարևան շրջանների ներկայացուցիչներ։

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից՝ էլեկտրոնային մրցույթով հայտարարված գումարը միջոցառման ծախսերի մոտ 20 տոկոսի համար է։ Միջոցառման ընթացքում գյուղական համայնքները կունենան իրենց տաղավարները՝ ազգային կերակուրներով։

Տոնին ընդառաջ սկսվել են քաղաքի զարդարման աշխատանքները:

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է Ախալքալաքում ապրող հայերին քաղաքի օրվա կապակցությամբ, և մաղթում որ մշտապես մնան այնտեղ և ավելի զարգացնեն հայկական այս զարմանահրաշ և կոլորիտային քաղաքը։

Հայ ժողովրդական «Անուշ վաթան» երգն է