ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առիթով հանդես է եկել հայտարարությամբ.

«Այսօր Արցախի Անկախության օրն է , այն արցախցիների ով 31 տարի առաջ հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Սակայն, ինչպես ապացուցեցին անցած երկու տարիների վшյրագnւթյnւնները, անկախությունը ազատագրական պայքարի միայն սկիզբն է, և Արցախը Թուրքիայից և Ադրբեջանից պաշտպանելու պայքարը շարունակում է պահանջել մեր ամբողջական ուշադրությունն ու աջակցությունը։

Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից մղված պատերազմը Արցախի ժողովրդի, նրա մշակութային վայրերի և ինքնիշխանության դեմ աներևակայելի փորձության ենթարկեց ազգին։ Հայ զինվորները շարունակում են սպանվել, տասնյակները ապօրինի կերպով ձերբակալված են որպես ռազմագերիներ, իսկ հազարավոր անմեղ քաղաքացիներ ապրում են հաջորդ հարձակման կամ ներխnւժման վախով։ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու և Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու համար։ Ես միշտ կկանգնեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»:

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարությունը Արցախի անկախոիթյան 31 ամյակի առիթով,նշելով, որ  կոնգրեսականը ԱՄՆ-ու հայերի իրավունքների համար մղվող պայքարի առաջամարտիկներից է: Հիշեցնենք,որ Ադամ Շիֆը տարիներ շարունակ պայքարում էր նաև Հայերի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչման համար: