Արևմտյան Հայաստանում գյուղական ժողովրդական երաժշտությունը կազմավորվել է հազարամյակների խորքերում՝ ազգային խոսակցական լեզվի հետ միաժամանակ և դրան զուգահեռ:

Հայ գեղջկական երգային երաժշտությունը նաև բազմաժանր է․ աշխատանքային, ծիսային, վիպական, պատմական, քնարական, հումորի ու ծաղրի երգեր, պարերգեր, մանկական խաղերգեր։ Առանձին տեղ են գրավում որոշ տեսակի հոգևոր երգերի տարբերակները։

Հայ գյուղական նվագարանային երաժշտությունն իր ընդհանուր բնույթով ազգակից է երգայինին։ Առավել գործածականը փողային նվագարաններն են՝ բլուլ, շվի, դուդուկ, զուռնա, պարկապզուկ: Լարային նվագարաններից ընդունված է եղել սազը: 

Գյուղերում ձևավորվող երգ-երաժշտություն հայկական մշակույթի անքակտելի մասն են կազմում: Առավել հայտնի են Վանի տարբեր շրջաններում ձևավորված աշխատանքային երգերը, որոք գաղթի ընթացքում մարդիկ միմիանց փոխացելով պահպանեցին նաև այլ երկրներում: