«Արարատ լեռ» ազգային պարկն իր հարուստ բուսական և կենդանական աշխարհով տարվա բոլոր եղանակներին ընդունում է վայրի կենդանիների բազմաթիվ տեսակների: Ամառվա շոգին Արարատ լեռան սառույցները հալվում են՝ դառնալով կյանքի աղբյուր՝ չոր և տաք կլիմայական պայմանում գտնվող «Արարատ լեռ» ազգային պարկի վայրի բնության և կենդանական աշխարհի համար:
Նշենք, որ Արևմտյան Հայաստանում տեղումների ամենաքիչ քանակով առանձնանում է Իգդիրի շրջանը, հետևաբար այստեղ երաշտի հավանականությունը մեծ է:
Արևմտյան հայաստանում բնության հրաշքներ կարելի է տեսնել ամեն քայլափոխի, որոցից մեկն էլ այս ազգային պարկն է: