Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ 10-րդ պատարագը: Նշենք, որ եկեղեցին կրոնական ծիսակարգերի համար տարին մեկ անգամ է բացվում։

Արարողությունը, որը տեղի է ունեցել Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի 46 հոգևորականների և այցելուների մասնակցությամբ, վարել է  ավագ քահանա Հարություն Դամադյանը։ 

Պատրիարք Մաշալյանը, ով նախագահում էր պատարագի ծեսը, լրագրողներին ասաց, որ այստեղ են եկել հավատացյալներ Կոստանդնուպոլսից, Հայաստանից և բազմաթիվ երկրներից՝ մասնակցելու համար ամենամյա պատարագին ու ժամերգությանը, որոնք ուղեկցվում են մոմավառությամբ, աղոթքներով ու շարականների կատարմամբ: 

 Արևմտյան Հայաստանը շնորհավորում է  հավատացյալ Հայ ժողովրդին այս հոգևոր իրադարձության համար։ Արևմտյան Հայաստանում շատ են վանքերն ու եկեղեցիները որոնք կառուցվել են տարածաշրջանի բնիկների՝ հայերի կողմից։ Դրանք դարերի ևս մեկ ապացույցն է, որ հայը այստեղ ապրել և քաղաքակրթություն է ստեղծել բնիկության հիման վրա։