Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմի հետ անցկացրել ծառայողական խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Քննարկվել են պաշտպանական ոլորտում իրականացվող աշխատանքները։ Շփման գծում առկա օպերատիվ իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար- պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:
Հարությունյանը անդրադարձել է անելիքներին և բանակի սպայակազմին տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ։
Արևմտյան Հայաստանը հետևում է Արցախի շուրջ և Արցախում ընթացքող գործընթացներին, ըստ անհրաժեշտության տալով համապատասխան գնահատականներ։ Սակայն ակնհայտ է, որ այսօր Արցախում արվում է ամեն բան, որպեսզի կայունանա հետպատերազմական դրությունը և մարդիկ մտնեն բնակակնոն հունի մեջ։