ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բրյուսելյան հանդիպման վերաբերյալ որոշ շահարկումների առնչությամբ այսպիսի մեկնաբանությամբ է հանդես եկել. «Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է: Ինչպես ասել ենք նախկինում, 2022թ. մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած մեր պատասխանով մենք լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների շարունակությանը: Այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ։ Ավելին` բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը»:

Արևմտյան Հայաստանը համակ ուշադրությամբ յետևում է Բրուսելյան գործընթացներին,որի մասին բազմիցս իր դիրքորոշումն է հայտնել Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը։ Խաղաղության բանակցություններից առաջ նախՀայաստանը պետք է ունենա սեփական օրակարգը որով պետք է շարժվի։ Բացի այդ Ադրբեջանի հետ կան տարածքային մի շարք խնդիրներ, որոնք իրենց լուծումը ճեն ստացել։ Ադրբեջանի կողմից շարունակվում են բռնազավթված պահվել Շուշին , Հադրութը, և այլ շրջաններ 2020թ պատերազմից հետո, իսկ 1990-ականներից բռնազավթված է Արծվաշենը։