Վանի Տուշպա գավառի Այանիս ամրոցում ընթացող հնագիտական ​​պեղումների ժամանակ առաջին անգամ հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի  թագավորական նստավայրին պատկանող աղբավայր։ Աղբավայրում ի հայտ են եկել կնիքներ, թալիսմաններ, անպետք առարկաներ, գրավոր փաստաթղթեր, կերամիկական իրերի կտորներ, բազմաթիվ մանր և խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ։ Այս գտածոները իսկական գանձ են հնեաբանների համար։ 

Հիշեցնենք, որ  Այանիսի ամրոցը  կառուցել է Արարատյան թագավորության Ռուսա II թագավորը Վանի Տուշպա գավառում՝ Վանա լճին նայող բլրի վրա։ Մոտ 2700 տարվա վաղեմության այս հոյակերտ ամրոցը իր զարդաքանդակներով, աղյուսե պատերով և փորագրություններով համարվում է Արարատյան  թագավորության ամենաշքեղ կառույցներից մեկը, որտեղ 34 տարի ընթանում են պեղումներ և վերականգնողական աշխատանքներ։

Արևմտյան Հայաստանը արձանագրում է հերթական պեղումների  արդյունքները, փաստելով, որ փորձագիտական խմբում կրկին ընդգրկված չի եղել Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչը, սա ունի մեկ բացատրություն՝ բոլոր գտածոները որոնք հայտնաբերվում են կարող են թուրքական փորձագիտական խմբերի կողմից հեշտությամբ կեղծվել կամ այլափոխվել։