Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ և Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանին։

Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, պետական նախարարը բարձր է գնահատել Զաքար Քեշիշյանի ավանդը Արցախի մշակութային կյանքի աշխուժացման և հանրահռչակման գործում՝ այդ համատեքստում ընդգծելով Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի 30-ամյակին նվիրված համերգաշարերի կարևորությունը: Ըստ աղբյուրի՝ կողմերը մտքեր են փոխանակել Արցախի մշակութային բնագավառին և Համազգային հայ կրթական և մշակութային միության արցախյան գործունեությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ՝ շեշտադրելով շարունակական փոխգործակցության կարևորությունն այդ առումով:

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում մշակությանի այս աշխուժացումը, որը նախաձեռնվել է  Զաքար Քեշիշյանի կողմից։