Վան քաղաքում, որը հայտնի է որպես քաղաքակրթությունների բնօրրան և բազմաթիվ պատմական իրադարձությունների թատերաբեմ, տեղի կունենա գիտական ​​կարևոր միջոցառում։ Մոտ 7000 տարվա պատմություն ունեցող Վանում կանցկացվի միջազգային սիմպոզիում Արարատյան թագավորության  թեմայով։

2022 թվականի սեպտեմբերի 7-ից 9-ը շարունակվող գիտաժողովին կմասնակցեն նաև արտերկրից ժամանած  նշանավոր գիտնականներ։ Այս սիմպոզիումի շնորհիվ Վանը, որպես երբեմնի ուրարտական մայրաքաղաք,  կլինի ուշադրության կենտրոնում։

Սիմպոզիումի ընթացքում տեղի կունենա տեղեկատվության փոխանակում,  բոլոր մանրամասներով կհնչեն  զեկույցներ Ուրարտական ​​թագավորության ճարտարապետության, արվեստի, լեզվի, մշակույթի և աշխարհագրության փոխազդեցության, ինչպես նաև վերջին տարիներին կատարված պեղումների  վերաբերյալ:

Նշենք, որ Արարատյան թագավորությունից մինչև մեր օրերն է հասել հարուստ պատմամշակութային ժառանգություն։ 

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում Վանում նման միջազգային սիմպոզիումի անցկացումը, սակայն հատկանշական է համարում ընդգծել, որ նման կարևոր  սիմպոզիումին Արևմտյան Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը։