Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում, մշակութային ժառանգության հուշարձան հանդիսացող հին կամրջից ոչ հեռու, պատմական հուշարձանը կործանումից փրկելու նպատակով կառուցվում է նորը։ Ավտոմոբիլա-հետիոտնային կամրջի կառուցման նախագիծն իրականացվում է պետական միջոցներով, համատեղ տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ։ 

Ներկայումս շինարարներն աշխատում են կամրջի հիմքի կառուցման վրա՝ տեղադրում են հիմքի երկաթե կոնստրուկցիաները։ Նոր կամուրջը հնից 1 մ-ով բարձր կլինի՝ 2,80 մ բարձրությամբ, 5 մ լայնությամբ: Կկառուցվի հետիոտների համար նախատեսված մայթ, երկու կողմից բետոնե ցանկապատ, կամուրջը կասֆալտապատվի, կմիանա հիմնական ճանապարհին։ Աշխատանքների ավարտի վերջնաժամկետը նոյեմբերի վերջն է։ 

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում հայաբնակ այս տարածքներում ենթակառուցվածքների բարելավվումը, քանի որ դա խթան է հանդիսանում տեղի բնակչության ներգրավվումը համայնքային աշխատանքներին և հայաբնակ շրջանների պահպանմանը։