1955 թվականի սեպտեմբերի 6-ին և 7-ին տեղի ունեցած ջարդերը թուրքական պետության պատմության մեջ տեղի ունեցած ծանր և դեռևս արժանի հատուցում չստացած  իրադարձություններից են։ Պաշտոնական տվյալներով՝ Կոստանդնուպոլսում և Իզմիրում հույներին, հայերին և հրեաների պատկանող 4226 տուն, 1011 աշխատատեղ, 74 եկեղեցի,  8 սուրբ ջրի աղբյուր, 1 սինագոգ, 2 վանք, 26 դպրոց և 3 գերեզմանատուն լրջորեն վնասվել,  այրվել  կամ էլ թալանվել են։

Ջարդերի ժամանակ բազմաթիվ կանայք ենթարկվել են սեռական ոտնձգությունների, փոքրամասնությունների հանդեպ կատարվել են բռնություններ, սպանվել  է 10-ից ավելի քաղաքացի։ Եվ չնայած 1955թ. սեպտեմբերի 7-ին Անկարայում, Իզմիրում և Կոստանդնուպոլսում հայտարարված ռազմական դրությանը և դրանից հետո ձեռնարկված անվտանգության խիստ միջոցառումներին, Կոստանդնուպոլսում, Իզմիրում, Հաթայում և Չանաքքալեում շարունակվել են  բռնությունները փոքրամասնությունների դեմ և զանգվածային ոտնձգությունները նրանց սրբավայրերի նկատմամբ։ Ջարդերից անմիջապես հետո հազարավոր անմեղ և մեղավոր մարդիկ բերման ենթարկվեցին, և 8  դատարանների կողմից տարբեր հանցագործությունների համար դատապարտվեց 4408 մարդ։ Այնուամենայնիվ, ջարդերի ողջ  պատասխանատվությունը քաղաքական դրդապատճառներով «կոմունիստների» վրա բարդելու կառավարության ջանքերի արդյունքում ձերբակալվեցին ևս 67 առաջադեմ ձախակողմյան ամհատներ։

1955 թվականի սեպտեմբերի 6-ին և 7-ին կազմակերպված ջարդերը, ինչպես և Թուրքիայի պատմության մյուս հանցագործությունները, մնացին որպես  չբացահայտված հանցագործություն, որոնց մեղավորները չպատժվեցին և վնասը չփոխհատուցվեց: