Ազրպէյճանը յայտարարած է 2022 Օգոստոսի վերջը Բերձոր քաղաքի եւ Աղաւնօ գիւղի հայ բնակչութեան բռնի տեղահանումէն ետք Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծի մասին։

Նախագիծին համաձայն՝ պիտի քանդուի գմբէթին գագաթը, պիտի կազմաքանդուի զանգակատունը եւ հիւսիսային ճակատին պիտի տեղադրուի երկու մինարէթ։

Նախագիծը հաստատուել է Ատրպէյճանի նախագահ Ալիեւի հրամանի համաձայն։ Նմանատիպ հրաման Ալիեւը տուել է դեռեւս այն ժամանակ, երբ հերթական ապօրինի այցով գտնւում էր բռնագրաւուած Հատրութի շրջանում։ Իրենց հիմնական նպատակն օկուպացված հայկական բոլոր բնակավայրերում հայկական մշակութային ժառանգութիւնը վերացնելն է։ 

Պետք է հաշուի առնել այն հանգամանքը, որ միջազգային բոլոր կոնվենցիաներով (համաձայնագրերով) նմանատիպ ժառանգութեան ոչնչացումը կամ վերածումն այլ կառոյցների համարւում է ոչ միայն մշակութային ցեղասպանութիւն, այլ նաեւ որպէս պատերազմական յանցագործութիւն։