Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Ֆրանսիայի Սենատի մեծամասնության ղեկավար Բրունո Ռտայոյի հետ քննարկել է Արցախին վերաբերող հարցեր։

Այս մասին Հայկ Խանումյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման մեջ.

«Պարոն սենատորը Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի զեկուցողն էր, 2021թ. նոյեմբերին ևս հանդիպել էինք, ապա դեկտեմբերին այցելել էր Ստեփանակերտ։ 2021 թ. վերջին Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծման նախաձեռնողն է»,- գրել է նա։

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում Հայկ Խանումյանի հանդիպումը Բրունո Ռտայոյի հետ, կարևոր համարելով ցանկացած համագործակցություն ի օգուտ Արցախի։ Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը ևս աշխատանքներ է տանում Սենատի պատգամավորների հետ ՝ Արցախի և  Արևմտյան Հայաստանի հարցերով։