Արևմտյան Հայաստանի Բաղեշի Ադիլջևազ գավառում գտնվող «թռչունների դրախտ» անունով հայտնի Արին լիճը աստիճանաբար փոքրանում է, որի պատճառը ոչ միայն երաշտն է, այլև՝ չվերահսկվող հորատման աշխատանքները։ Բազմաթիվ չվող թռչունների, հատկապես ֆլամինգոների բնակության վայր հանդիսացող լճում ջրի մակարդակը նախորդ տարիների համեմատ նկատելիորեն նվազել է, որը լուրջ էկոլոգիական վտանգ է կենդանական աշխարհի համար։ Արին լիճը հատակից միախառնված է Վանա լճին, և ջրի մակարդակի նվազումը կամ բարձրացումը միաժամանակ ազդում է  այս երկու լճերի էկոհամակարգի վրա: