Արևմտյան Հայաստանի Կարսի Կազման գավառում գտնվող Եղեգնամորի վանքը, որը տեղի բնակիչները կոչում են Չենգիլլիի եկեղեցի, սկսել է ավելի մեծ թվով զբոսաշրջիկների գրավել։

Չենգիլլի գյուղի հենց մեջտեղում գտնվող եկեղեցին ունի խաչաձև գմբեթ և ուշագրավ զարդաքանդակներ։

Հիշեցնենք, որ սույն վանական համալիրը կառուցվել է 10-11-րդ դարերում, հայ Բագրատունիների կողմից։ Եկեղեցին վեր է բարձրանում եռաստիճան հիմքի վրա: Գլխավոր մուտքը արևմուտքից է: Խորանի վերին հատվածում նկատելի են սիմետրիկ ծառերի տերևների և խաղողի որթը ուտող օձի քանդակ: Այս հատվածի վրա նաև առկա են Սուրբ Մարիամ Աստվածածնի և Հիսուս Քրիստոսի պատկերները: Շինության քանդակների մեծ մասն այսօր չի պահպանվել: Պատերը կառուցված են 1 մ հաստությամբ սրբատաշ բազալտե քարից: